Մեծ Բրիտանիան առաջին անգամ դուրս է մնացել զարգացած արդյունաբերությամբ երկրների տասնյակից․ Times
29/07/2024 19:14

Մեծ Բրիտանիան առաջին անգամ դուրս է մնացել զարգացած արդյունաբերությամբ երկրների տասնյակից․ Times

Մեծ Բրիտանիան առաջին անգամ դուրս է մնացել արդյունաբերական առաջատար երկրների տասնյակից, գրել է Times-ը՝ վկայակոչելով բրիտանական արտադրողներին միավորող Make UK կազմակերպության հրապարակած տվյալները։ 

«Մեծ Բրիտանիան առաջին անգամ դուրս է մնացել աշխարհի  հզորագույն արդյունաբերությամբ 10 երկրների ցանկից՝ համաշխարհային տնտեսությանը վերաձևավորման ֆոնին։ Այժմ Մեծ Բրիտանիան զիջում է Մեքսիկային և Ռուսաստանին»,- նշված է հրապարակման մեջ։

Ըստ Make UK-ի տվյալների՝ Մեծ Բրիտանիան հայտնվել է 12-րդ տեղում խոշորագույն արդյունաբերական տնտեսություն ունեցող երկրների շարքում, իսկ Ռուսաստանը բարձրացել է 8-րդ հորիզոնական՝ ռազմական արդյունաբերության աճի հաշվին։

Ցուցակում առաջին տեղում Չինաստանն է, երկրորդում՝ ԱՄՆ-ն, երրորդ տեղում Ճապոնիան է։