Վահե Հովհաննիսյանը «Մանթաշյանց»-ի ներկայացուցիչներին ներկայացրել է պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում սպասվող ծրագրերն ու հնարավոր զարգացումները
30/07/2024 16:13

Վահե Հովհաննիսյանը «Մանթաշյանց»-ի ներկայացուցիչներին ներկայացրել է պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում սպասվող ծրագրերն ու հնարավոր զարգացումները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Պողոսյանը և Ավագ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծել է ակումբի գործունեության կարևորությունը և մի շարք թեմաներով քննարկումներ ծավալել ակումբի անդամների հետ: Նրանք խոսել են հարկային համակարգի փոփոխությունների, պետական գնումների համակարգում թափանցիկության բարձրացմանն ուղղված քայլերի և այլ հարցերի շուրջ:

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում սպասվող ծրագրերն ու հնարավոր զարգացումները։

Վահե Հովհաննիսյանը «Մանթաշյանց»-ի ներկայացուցիչներին ներկայացրել է պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում սպասվող ծրագրերն ու հնարավոր զարգացումները