Արման Սարգսյանը լեհական կողմի հետ քննարկել է պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարները
30/07/2024 20:22

Արման Սարգսյանը լեհական կողմի հետ քննարկել է պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարները

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարցին Ռուժեցկիին, Հայաստանում պաշտոնավարումն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկիին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Յարսլավ Օլեշկևիչին:

Արման Սարգսյանը շնորհավորել է Յարսլավ Օլեշկևիչին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, իսկ գնդապետ Վիշնևսկիին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի ու համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր»:

 

Արման Սարգսյանը լեհական կողմի հետ քննարկել է պաշտպանական բնագավառում համագործակցության հեռանկարները