«Մենք պատրաստ ենք պայքարի դուրս գալ նոր մրցաշրջանում»․ «Ալաշկերտ»-ը ներկայացրել է թիմի ամբողջական կազմը
01/08/2024 22:20

«Մենք պատրաստ ենք պայքարի դուրս գալ նոր մրցաշրջանում»․ «Ալաշկերտ»-ը ներկայացրել է թիմի ամբողջական կազմը

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է թիմի ամբողջական կազմը՝ Հայաստանի պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանին ընդառաջ։

««Ալաշկերտը» վերակազմավորվել է հիմքից։ Այս անգամ շեշտը դրված է հայ ֆուտբոլիստների վրա։ Թիմը 70 տոկոսով բաղկացած է հայկական ակումբներում հանդես եկած ֆուտբոլիստներից։

Մենք պատրաստ ենք պայքարի դուրս գալ նոր մրցաշրջանում. այստեղ ենք՝ հաղթելու»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը։

«Մենք պատրաստ ենք պայքարի դուրս գալ նոր մրցաշրջանում»․ «Ալաշկերտ»-ը ներկայացրել է թիմի ամբողջական կազմը