Փարիզ-2024. Ալժիրցի Իման Խելիֆը հաղթեց կիսաեզրափակչում և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ  (Տեսանյութ)
07/08/2024 12:37

Փարիզ-2024. Ալժիրցի Իման Խելիֆը հաղթեց կիսաեզրափակչում և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ (Տեսանյութ)

Ալժիրցի Իման Խելիֆը, որը 2023 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գենդերային թեստը ձախողեց և հետագայում որակազրկվեց, հաղթեց Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի կիսաեզրափակչում և դուրս եկավ եզրափակիչ:  

Կիսաեզրափակչում նա ոչ մի հնարավորություն չտվեց 2023թ․ աշխարհի փոխչեմպիոն, թաիլանդցի Ջանջաեմ Սուվանապենգին եւ պարտության մատնեց 5:0 հաշվով։

Օգոստոսի 10-ին եզրափակչում Իման Խելիֆի մրցակիցը կլինի չինացի Լիու Յանը։

Փարիզ-2024. Ալժիրցի Իման Խելիֆը հաղթեց կիսաեզրափակչում և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ (Տեսանյութ)