Պուտինը Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով
08/08/2024 15:56

Պուտինը Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ 

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», - նշված է ՌԴ նախագահի հրամանագրում։ 

 

 

Պուտինը Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով