Պեպեն ավարտեց մարզական կարիերան
08/08/2024 22:13

Պեպեն ավարտեց մարզական կարիերան

Մադրիդի «Ռեալի», «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Պեպեն 41 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Պորտուն», որի կազմում նա խաղացել է 2019-ից 2024 թվականներին։

Նա Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի առաջնության և Ազգերի Լիգայի հաղթող։ Հավաքականի կազմում նա անցկացրել է 141 հանդիպում ու դարձել 8 գոլի հեղինակ։

Պեպեն Պորտուգալիայի առաջնության քառակի չեմպիոն է, Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի՝ եռակի չեմպիոն։

 Աղբյուր՝ armsport.am

 

Պեպեն ավարտեց մարզական կարիերան