Բրազիլիայում 7 ամսում դենգե տենդից մահացել է 5 հազարից ավելի մարդ
08/08/2024 21:21

Բրազիլիայում 7 ամսում դենգե տենդից մահացել է 5 հազարից ավելի մարդ

Բրազիլիայում տարվա առաջին 7 ամիսներին դենգե տենդից մահացել է 5 000-ից ավելի մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է ամբողջ 2023 թվականի ցուցանիշը, հայտնել է  այդ երկրի առողջապահության նախարարությունը։

Ներկայացված տվյալների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 5008-ի, դենգե տենդով հիվանդների ընդհանուր թիվը կազմել է գրեթե 6,5 միլիոն, այնինչ ամբողջ 2023 թվականի ընթացքում Բրազիլիայում դենգե տենդով հիվանդացածների թիվը կազմել է ավելի քան 1,6 միլիոն, մահացել է 1179 մարդ։

Դենգե տենդը վտանգավոր արևադարձային հիվանդություն է: Հիվանդությունը Բրազիլիա է ներթափանցել 19-րդ դարի վերջին՝ Հարավարևելյան Ասիայից։ Մինչ պատվաստանյութի հայտնվելը, դենգեի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը դրա փոխանցողների՝ մոծակների ոչնչացումն էր։ 

 

Բրազիլիայում 7 ամսում դենգե տենդից մահացել է 5 հազարից ավելի մարդ