ՕԽ-2024. այսօր Արսեն Հարությունյանը կմրցի մեքսիկացու հետ
08/08/2024 11:06

ՕԽ-2024. այսօր Արսեն Հարությունյանը կմրցի մեքսիկացու հետ

Այսօր Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները։ 

Հայաստանից առաջինը մրցագորգ կբարձրանա աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նրա մրցակիցը մեկնարկային 1/8-րդ եզրափակիչում կլինի մեքսիկացի Ռոնա Բրավո-Յանգը:

Արսեն Հարությունյանը պայքարի մեջ  կմտնի 13։30-ին։

Ժամը 20:45-ից Սլավիկ Գալստյանը (67 կգ) կանցկացնի գոտեմարտ` բրոնզե մեդալի համար:
ՕԽ-2024. այսօր Արսեն Հարությունյանը կմրցի մեքսիկացու հետ