Անդրանիկ Կարապետյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 7-րդ տեղը
09/08/2024 20:16

Անդրանիկ Կարապետյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 7-րդ տեղը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 89 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը նախ պոկել է 170 կգ, այնուհետ ձախողել է 175 կգ, իսկ 177 կգ բարձրացնելուց հետո մրցավարները չեն արձանագրել մոտեցումը:

Հրում վարժությունում Կարապետյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց  200 կգ:

Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ բուլղարացի Կառլոս Նասարը՝ երկամարտում ցույց տալով 404 կգ արդյունք:

Աղբյուր՝ armsport.am

 

Անդրանիկ Կարապետյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 7-րդ տեղը