ՄԱԳԱՏԷ-ից հստակ գնահատական ենք ակնկալում Ուկրաինայից Զապորոժիեի ատոմակայանին սպառնացող վտանգի կապակցությամբ․ Ուստինով
17/08/2024 18:16

ՄԱԳԱՏԷ-ից հստակ գնահատական ենք ակնկալում Ուկրաինայից Զապորոժիեի ատոմակայանին սպառնացող վտանգի կապակցությամբ․ Ուստինով

Ռուսաստանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հստակ գնահատական է ակնկալում Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությանը սպառնացող գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին ասել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Ռոման Ուստինովը։

Նա չի բացառել, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի ուղղությամբ ուկրաինական զինուժի նոր հարվածի դեպքում Ռուսաստանը պահանջ ներկայացնի՝ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ գումարել։

«Տարբերակներից մեկը համարում ենք ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելը, սակայն այս փուլում կարևոր է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարության կողմից միանշանակ, հստակ գնահատականներ հնչեցնելը, ինչպես նաև ուկրաինական կողմին  հրապարակային նախազգուշացումներ անելը»,- ասել է դիվանագետը։

 

ՄԱԳԱՏԷ-ից հստակ գնահատական ենք ակնկալում Ուկրաինայից Զապորոժիեի ատոմակայանին սպառնացող վտանգի կապակցությամբ․ Ուստինով