Պատրաստ ենք ռուսական գազը տեղափոխել Իրանի տարածքով․ Քազեմ Ջալալի
17/08/2024 17:46

Պատրաստ ենք ռուսական գազը տեղափոխել Իրանի տարածքով․ Քազեմ Ջալալի

Իրանը շահագրգռված է իր տարածքով ռուսական գազ տեղափոխելու և Ռուսաստանի հետ համագործակցելու հարցում, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Գազի հետ կապված կարող եմ ասել, որ Իրանի հարավում երկու հանքավայր կա, և մենք շատ շահագրգռված ենք աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է դեսպանը՝ լրագրողների հետ զրույցում։

«Մենք պատրաստ ենք ռուսական գազը տեղափոխել Իրանի տարածքով»,- հավելել է  Ջալալին։

Նրա խոսքով՝  իրենք ցանկանում են նաև, որ «Լուկօյլ» ընկերությունն «ավելի ակտիվ աշխատի Իրանում»։

««Լուկօյլ»-ին մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք ընդունել նրանց ներդրումները։ Մենք բանակցություններ ենք վարում «Լուկօյլ»-ի գլխավոր տնօրենի հետ։ Պատրաստ ենք, որ նրանք ավելի ակտիվ աշխատեն Իրանում»,- ասել է դեսպանը։

 

 

Պատրաստ ենք ռուսական գազը տեղափոխել Իրանի տարածքով․ Քազեմ Ջալալի