Պատանի ըմբիշ Մարատ Աճեմյանը աշխարհի առաջնությունում 9:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին
20/08/2024 16:32

Պատանի ըմբիշ Մարատ Աճեմյանը աշխարհի առաջնությունում 9:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին

Հորդանանում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ 

Աճեմյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ուզբեկստանի ներկայացուցիչ Քարամովի հետ։

55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

 

 

Պատանի ըմբիշ Մարատ Աճեմյանը աշխարհի առաջնությունում 9:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին