Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր շախմատիստներն առաջատար են
26/08/2024 17:02

Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր շախմատիստներն առաջատար են

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Տիգրան Համբարձումյանը հաղթել է բոլոր խաղերում և ունի 4 միավոր մինչև 12 տարեկան պատանիների խմբում:

4 մասնակիցներ  ունեն 3.5 միավոր և նույնպես առաջատարների շարքում են իրենց տարիքային խմբերում:

Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 3.5 միավոր մինչև 18 տարեկան պատանիների խմբում:

Անահիտ Մուրադյանը ունի 3.5 միավոր մինչև 18 տարեկան աղջիկների խմբում:

Բենիկ Ագասարովը ունի 3.5 միավոր մինչև 16 տարեկան պատանիների խմբում:

Վոլոդյա Թորոսյանը ունի 3.5 միավոր մինչև 14 տարեկան պատանիների խմբում:

 

Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր շախմատիստներն առաջատար են