ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այցելել է Կուրսկի ատոմակայան
27/08/2024 16:45

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այցելել է Կուրսկի ատոմակայան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին այցելել է Կուրսկի ատոմակայան։ Նա ատոմակայանում շրջայցից հետո ծանոթացել է նաև Կուրչատով քաղաքի սոցիալական օբյեկտներին ։

Գործող Կուրսկի ԱԷԿ-ի և Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակում շրջայցն ու ստուգումը տևել է մոտ չորս ժամ։

Կուրսկում այցն ավարտելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն այցելելու է նաև Կիև։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ու ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին  ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով Զապարոժիեի և Կուրսկի ատոմականների շուրջ ստեղծված իրավիճակը։ Լիխաչովը Գրոսսիին հորդորել էր անձամբ այցելել Կուրսկի ատոմակայան՝  համոզվելու համար, որ իրավիճակը գնալով վատանում է։