Կայացել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը. «Նոան» մրցելու է «Չելսիի» հետ
30/08/2024 21:23

Կայացել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը. «Նոան» մրցելու է «Չելսիի» հետ

Կայացել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը. հայտնի են Երևանի «Նոա»-ի  մրցակիցները, որոնցից մեկը Լոնդոնի «Չելսին» է։

«Նոան» սեփական դաշտում կընդունի ԱՊՕԵԼ-ին, «Մլադա Բոլեսլավին» և «Վիկինգուրին»:

Իսկ արտագնա խաղում կմրցի «Չելսիի», «Բաչկա Տոպոլայի» և «Ռապիդի» հետ: Այսպիսով, «Նոան» հայկական առաջին ակումբը կլինի, որ կխաղա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: