Շախմատիստ Ալեքս Սահակյանը լրացրել է միջազգային վարպետի իր երրորդ նորման
30/08/2024 18:16

Շախմատիստ Ալեքս Սահակյանը լրացրել է միջազգային վարպետի իր երրորդ նորման

Մեր շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում:

 Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Ալեքս Սահակյանը 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտից 2 խաղափուլ առաջ լրացրել է միջազգային վարպետի իր երրորդ նորման:

Ալեքսը մինչև 18 տարեկան պատանիների խմբում 7 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։

 Շնորհավորում ենք մեր շախմատիստին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ:

 

Շախմատիստ Ալեքս Սահակյանը լրացրել է միջազգային վարպետի իր երրորդ նորման