«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին»
30/08/2024 21:10

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին»

ՀՊԼ 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Ալաշկերտին» և հաղթեց 3-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Յենեն արդեն 4-րդ րոպեին։

14-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոց անվրեպ իրացրեց Բենիկ Հովհաննիսյանը՝ հավասարեցնելով հաշիվը։

21-րդ րոպեին Նուբիսին կրկին առաջ մղեց տանտերերին, իսկ 80-րդ րոպեին Յենեի փոխանցումից հետո Թերան հաշիվը դարձրեց 3-1։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 6 միավորով 5-րդն է, իսկ «Ալաշկերտը» 4 միավորով 8-րդը։

 Աղբյուր՝ armsport.am

 

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին»