ՀԱԷԿ-ը համակարգից անջատվել է կայծակի հարվածի պատճառով
31/08/2024 01:16

ՀԱԷԿ-ը համակարգից անջատվել է կայծակի հարվածի պատճառով

Օգոստոսի 30-ին` ժամը 22։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից, հայտնում են ՏԿԵՆ-ից։

«Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։

Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։

Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված արդիականացման մեծածավալ աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը», - հայտնում են  նախարարությունից: 

ՀԱԷԿ-ը համակարգից անջատվել է կայծակի հարվածի պատճառով