Եվս  մեկ փոխչեմպիոն ունենք շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից՝ 18-ամյա Արսեն Դավթյանը
31/08/2024 21:39

Եվս մեկ փոխչեմպիոն ունենք շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից՝ 18-ամյա Արսեն Դավթյանը

Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում  Արսենը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Շնորհավորում ենք Արսենին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ:

 

Եվս մեկ փոխչեմպիոն ունենք շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից՝ 18-ամյա Արսեն Դավթյանը