Բենիկ Ագասարովը՝ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների փոխչեմպիոն
31/08/2024 21:29

Բենիկ Ագասարովը՝ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների փոխչեմպիոն

Բենիկ Ագասարովը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում Բենիկը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Շնորհավորում ենք Բենիկին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ:

 

Բենիկ Ագասարովը՝ շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների փոխչեմպիոն