Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանագոտում իրադրության վերաբերյալ
04/09/2024 22:18

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանագոտում իրադրության վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»։