Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները Պարալիմպիկ խաղերում
04/09/2024 17:29

Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները Պարալիմպիկ խաղերում

Oգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում ընթացող Պարալիմպիկ խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Կարապետյանը սայլակավազք մարզաձևի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վարկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը:

Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձևի 100մ մրցավազքում:

Աթլետ Սարգիս Ստեփանյանը Պարա աթլետիկա մարզաձևի գնդի հրում վարժության F55 սպորտային դասակարգման խմբում զբաղեցրել է 8-րդ տեղը:

 

Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները Պարալիմպիկ խաղերում