.jpg)
04/09/2024 22:01
Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
72 կգ քաշային ըմբիշ Աշոտ Խաչատրյանը դարձել է Իսպանիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն։
Ինչպես հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, առաջնության եզրափակիչ փուլում, ոսկու համար պայքարում Խաչատրյանը 5։6 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Բեսլեկոևին և արդյունքում արժանացել է արծաթե մեդալի։