Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը
05/09/2024 21:08

Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները։

 Ինչպես հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը։

Փոխչեմպիոն է դարձել Աշոտ Խաչատրյանը, իսկ Յուրիկ Հովեյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Սեպտեմբերի 6-ին պայքարի մեջ են մտնելու ազատ ոճայինները։