Հայաստանից որ շախմատիստներն են մասնակցելու համաշխարհային 45-րդ օլիմպիադային
09/09/2024 22:26

Հայաստանից որ շախմատիստներն են մասնակցելու համաշխարհային 45-րդ օլիմպիադային

Սեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Թիմի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկրների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 184 երկրների մեջ՝ 11-րդ տեղը:

 

Հայաստանից որ շախմատիստներն են մասնակցելու համաշխարհային 45-րդ օլիմպիադային