Ռուս դիվանագետները մասնակցել են Ֆիոլետովո համայնքում նոր ֆուտբոլային դաշտի բացմանը
10/09/2024 13:20

Ռուս դիվանագետները մասնակցել են Ֆիոլետովո համայնքում նոր ֆուտբոլային դաշտի բացմանը

Ռուս դիվանագետները մասնակցել են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում նոր ֆուտբոլային դաշտի բացմանը: Սպորտային օբյեկտի շինարարությունը ֆինանսավորվել է տեղի բարերար Վ.Ա. Զադորուինի կողմից։

Ողջույնի խոսքում նշվել է, որ երիտասարդների մարզական զարգացմանն ուղղված նմանատիպ ծրագրերը հուսալի ներդրում են ողջ համայնքի առողջ ապագայի համար:

«Ֆիոլետովոն ռուս հնադավան մոլոկանների բնակավայր է, որը հիմնադրվել է դեռևս XIX դարում Ռուսական կայսրության Սարատովի և Տամբովի նահանգների բնիկների կողմից։

Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գ.Ասրյանը և Գյումրիում ռուսական տան տնօրեն Ա.Վ. Բերյանևը»,- նշվում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրությունում։

Ռուս դիվանագետները մասնակցել են Ֆիոլետովո համայնքում նոր ֆուտբոլային դաշտի բացմանը