Արմեն Գրիգորյանը Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների հեռանկարները
13/09/2024 10:49

Արմեն Գրիգորյանը Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների հեռանկարները

Սեպտեմբերի 13-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:

 Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ և անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: