Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Furniture Expo 2024» կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը
14/09/2024 13:04

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Furniture Expo 2024» կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Furniture Expo 2024» կահույքի մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։

Նարեկ Հովակիմյանը նշել է, որ ցուցահանդեսը նպաստում է կահույքագործության ոլորտի զարգացմանը, և հայկական կահույքագործները որակի և ձեռագրի առումով ամբողջ աշխահին ասելիք ունեն, և պետք է ակտիվորեն հետամուտ լինել արտահանման հնարավորություններին:

«Furniture Expo 2024»֊ը համախմբում է ավելի քան 60 կազմակերպությունների, որոնք ներկայացնում են տան կահավորման համար անհրաժեշտ բոլոր դետալները։

Արդեն իսկ ծրագրեր են իրականացվում ցուցահանդեսը դարձնելու ամենամյա և ավելի մասշտաբային:

Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 15-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Furniture Expo 2024» կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը