Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը
14/09/2024 19:38

Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը

Fastex Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլում «Գանձասարը» «Ջունիոր սպորտում» ընդունեց «Արարատ-Արմենիային»:

Խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 3։0։ «Արարատ-Արմենիայի» կազմում գոլով աչքի ընկան Ալեքսիս Ռոդրիգեսը, Արմեն Համբարձումյանը և Էրիկ Օկանսին։

Առաջին խաղակեսում տանտերերը չկարողացան իրացնել   նշանակված 11 մետրանոցները: Սարգիս Շահինյանի հարվածից հետո գնդակը հետ մղեց Դանիլո Կուչերը, իսկ Բերտրան Մանիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Այս խաղից հետո հյուրերը 9 միավորով բարձրացան 4-րդ հորիզոնական։ «Գանձասարը» միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Աղբյուր՝ armsport.am

 

 

Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը