Անահիտ աստվածուհու արձանը բերվեց Հայաստանի ազգային պատկերասրահ
16/09/2024 11:39

Անահիտ աստվածուհու արձանը բերվեց Հայաստանի ազգային պատկերասրահ

Անահիտ աստվածուհու` մ.թ.ա. II-I դդ թվագրվող արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող բրոնզե գլուխն ու ձեռքն արդեն Հայաստանում են, գրում է Sputnik Արմենիա-ն։

Նշենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը սեպտեմբերի 21-ից կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում։ Ցուցադրությունը կտևի 6 ամիս։

ՀՀ կառավարությունը ԿԳՄՍՆ–ին 15 մլն 693 հազար դրամ է հատկացրել Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրության հանրահռչակման համար։

Անահիտ աստվածուհու արձանը բերվեց Հայաստանի ազգային պատկերասրահ