Որքա՞ն է հայ հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը
18/09/2024 21:19

Որքա՞ն է հայ հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը

Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ,  նա «Զենիթի» կիսապաշտպան Վենդելի հետ շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը։

Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:

Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ և կազմում է 1 մլն եվրո։

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 մլն եվրո, թիմի նորեկ Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը՝ 2 մլն եվրո։

Հայաստանի հավաքականի և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը ևս չի փոխվել և կազմում է 1,5 մլն եվրո։

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։

Աղբյուր՝ armsport.am

 

 

Որքա՞ն է հայ հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը