Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը ԿԳՄՍՆ է այցելել, Ժաննա Անդրեասյանի հետ է հանդիպել
19/09/2024 18:14

Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը ԿԳՄՍՆ է այցելել, Ժաննա Անդրեասյանի հետ է հանդիպել

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր գլխավորած պատվիրակության հետ  այսօր ՀՀ ԿԳՄՍՆ է այցելել է, հանդիպել է Ժաննա Անդրեասյանի հետ։

ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում նշված է․   

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում:

Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին:

Միջպետական համաձայնագրերով նախատեսված ոլորտային երկկողմ ծրագրերի իրականացման համատեքստում կարևորվել է դրանց շարունակականության հարցը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

 

Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը ԿԳՄՍՆ է այցելել, Ժաննա Անդրեասյանի հետ է հանդիպել