Պապիկյանը Սլովակիայի դեսպանի  և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդի հետ է հանդիպել
19/09/2024 17:33

Պապիկյանը Սլովակիայի դեսպանի և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդի հետ է հանդիպել

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարաածել, որում նշված է․

«Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Շինտային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ  և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության հեռանկարներն ու այն զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, անդրադարձել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի»։