Մեքենան ընկել է Աղստև գետը, վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
20/09/2024 20:31

Մեքենան ընկել է Աղստև գետը, վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Մահվան ելքով ավտովթար է տեղի   Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում։

«Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի  հոսպիտալացվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, սակայն   «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Մեքենան ընկել է Աղստև գետը, վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է