«Եռաբլուր»-ում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը
21/09/2024 13:48

«Եռաբլուր»-ում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը», - նշված է հաղորդագրությունում:

«Եռաբլուր»-ում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը