Մահացել է լեգենդար ABBA-ի թմբկահարը
23/09/2024 21:54

Մահացել է լեգենդար ABBA-ի թմբկահարը

75 տարեկանում մահացել է շվեդական աշխարհահռչակ ABBA խմբի թմբկահար Ռոջեր Փալմը, գրում է Aftonbladet-ը։

«Լեգենդար թմբկահարը մահացել է շաբաթ օրը՝ Ալցհեյմերի հիվանդությունից»,- նշված է Aftonbladet-ի հրապարակման մեջ։

Ռոջեր Փալմը ծնվել է 1949 թվականին, եղել է Gimmicks, Beatmakers, Moonlighters խմբերի թմբկահարը, սակայն հռչակ է ձեռք բերել ABBA-ի կազմում հանդես գալիս։

Նրա մասնակցությամբ թողարկվել են ABBA-ի այնպիսի հիթեր, ինչպիսիք են Dancing Queen-ը, Mamma Mia-ն, Take a Chance on Me-ն, Thank You for the Music-ը և այլն։

 

Մահացել է լեգենդար ABBA-ի թմբկահարը