Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին (Տեսանյութ)
25/09/2024 10:42

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին (Տեսանյութ)

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։
 
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։