Հայրենիքը հանձնվում է թշնամուն. Էդգար Ղազարյան
26/09/2024 18:33

Հայրենիքը հանձնվում է թշնամուն. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի ջերմ հանդիպմանը։

«Աննա Հակոբյանը պատերազմից առաջ Ադրբեջանի նախագահի տիկնոջը` Մեհրիբան Ալիևային հրավիրեց Շուշի` թեյ խմելու և մուղամ լսելու։ 2021 թվականին Շուշիում տեղի ունեցավ ադրբեջանական Մուղամի փառատոն, իսկ Մեհրիբան Ալիևան Շուշիում թեյ էր խմում իր ամուսնու և դստեր հետ։ Աննա Հակոբյանն արդեն փախել էր Շուշիից։

Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի տիկնոջ` Էմինե Էրդողանի հետ։ Հավանաբար նրան հրավիրել է Երևան` մուղամ լսելու և թեյ խմելու նպատակով։ Նրանք կընդունեն այդ հրավերը, իսկ Աննա Հակոբյանն իր ամուսնու հետ այդ ժամանակ փախած կլինի Հայաստանից` Բեռլինում, Լոնդոնում կամ Նյու Յորքում հեծանիվ քշելու նպատակով։

Սրանց նշանային համակարգին երբեք չպետք է կասկածել։

Հայրենիքը հանձնվում է թշնամուն։ Հայերին սպասվում է նոր ցեղասպանություն և տեղահանություն»,- գրել է Էդգար Ղազարյանը։

 

Հայրենիքը հանձնվում է թշնամուն. Էդգար Ղազարյան