Երևանում տեղի ունեցած  Սամբոյի միջազգային մրցաշարին  մասնակցել են  երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ. Տեսանյութ
29/09/2024 12:00

Երևանում տեղի ունեցած Սամբոյի միջազգային մրցաշարին մասնակցել են երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ. Տեսանյութ

Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ Սամբոյի միջազգային մրցաշար, որին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, երկու տասնյակից ավել երկրների պատվիրակություններ, մարզասերներ ամբողջ աշխարհից:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ այս մրցաշարին շնորհվեց բարձրագույն կարգավիճակ՝ «աշխարհի գավաթ»։
Կրկին շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, առանձնահատուկ շնորհավորանքներս հաղթող մարզիկներին և հաղթող թիմին»։