.jpg)
29/09/2024 09:43
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանն այս տարի կներկայացնի Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն
Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրել է.
««Մանկական Եվրատեսիլում» Հայաստանն այս տարի կներկայացնի Լեոն
Մեր պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:
Հաջողություն մաղթենք մեր Լեոյին»՞
Նշենք, որ Լեոն երգիչ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին է: