Մարադոնայի աճյունը կտեղափոխվի դամբարան
02/10/2024 12:01

Մարադոնայի աճյունը կտեղափոխվի դամբարան

Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի աճյունը պահելու համար երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հատուկ դամբարան կկառուցվի, հայտնում է արգենտինական Clarin հրատարակությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դամբարանը կկառուցվի մոտավորապես 2025 թվականին։ Հաղորդվում է, որ դատարանն արդեն հաստատել է Մարադոնայի աճյունը ան Միգելի մունիցիպալիտետի Բելլա Վիստա գերեզմանոցից, որտեղ նա հուղարկավորվել էր, տեղափոխել ապագա դամբարան, որը նախատեսվում է տեղադրել նախագահական պալատի մոտ։

Մարադոնայի աճյունը կտեղափոխվի դամբարան