«Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է
09/10/2024 17:05

«Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է

«Շիրակ» ֆուտբոլային  ակումբում մարզչական կազմի փոփոխություն է տեղի ունեցել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Հովհաննիսյանին փոխարինել է Ռաֆայել Նազարյանը:

«Շնորհակալություն ենք հայտնում Արսեն Հովհաննիսյանին անմնացորդ նվիրման ու կատարած աշխատանքի համար:

Արսեն Հովհաննիսյանը կշարունակի մնալ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի համակարգում:

Նոր գլխավոր մարզչի նշանակման, նրա մարզչական շտաբի մասին ավելի մանրամասն կներկայացնենք մի փոքր ուշ»,- նշված է հաղորդագրությունում։

 

 

«Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է