Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
11/10/2024 15:39

Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայտնի են ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման մրցավարները։

Մրցախաղը կսպասարկեն անգլիացի մրցավարները, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Գլխավոր մրցավարը կլինի Սթյուարթ Էթուելը։ Նրան կօգնեն Սթյուարթ Բարթը և Էյքիլ Հաուսոնը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Թոնի Հարիգթոնը։

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Կմեկնարկի 20։00-ին։

Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը