Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա  համագործակցության ընթացքն ու ծրագրերը
14/10/2024 13:39

Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքն ու ծրագրերը

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա  համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։