Հայ-իրանական զբոսաշրջության, արվեստի, հուշանվերների և արհեստի ցուցահանդես՝ Վերնիսաժում
14/10/2024 14:58

Հայ-իրանական զբոսաշրջության, արվեստի, հուշանվերների և արհեստի ցուցահանդես՝ Վերնիսաժում

Հոկտեմբերի 14-ից 16-ը Վերնիսաժի տարածքում տեղի է ունենալու հայ-իրանական զբոսաշրջության, արվեստի, հուշանվերների և արհեստի ցուցահանդես։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։
 
«Սա բացառիկ հնարավորություն է Վերնիսաժում, բացի հայկականից, տեսնել և ձեռք բերել իրանական արհեստի և արվեստի գործեր, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ և վայելել իրանական քաղցրավենիք», - տեղեկացնում են կոմիտեից։
Հայ-իրանական զբոսաշրջության, արվեստի, հուշանվերների և արհեստի ցուցահանդես՝ Վերնիսաժում