.jpg)
15/10/2024 16:12
ԳՇ պետը Վաշինգտոնում մասնակցում է ԱՄՆ ցամաքային զորքերի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։
ՊՆ-ից հայտնում են, որ Ասրյանը մասնակցելու է հոկտեմբերի 13-16-ը Վաշինգտոնում անցկացվող ԱՄՆ ցամաքային զորքերի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին: