Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալեն Սիմոնյանի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար. Պարզաբանում
17/10/2024 15:53

Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալեն Սիմոնյանի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար. Պարզաբանում

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն Ազգային ժողովի շենքից դուրս է բերվել Ալեն Սիմոնյանի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար, այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Հարգելի գործընկերնե՛ր, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների, տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։

Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,- նշել է Հարությունյանը։

Ռուբեն Հակոբյանն ԱԺ շենքից դուրս է բերվել Ալեն Սիմոնյանի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների համար. Պարզաբանում