.jpg)
17/10/2024 19:20
Սենթ Լուիսում ընթացող ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են նաև հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը
Հոկտեմբերի 11-ից 24-ը Սենթ Լուիսում անցկացվում է 2024 թվականի ԱՄՆ-ի շախմատի առաջնությունը:
Առաջնությունը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 11 խաղափուլով:
Մասնակիցների շարքում են նաև հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
5 խաղափուլից հետո Սամուել Սևյանն ունի 3 միավոր, և Լևոն Արոնյանը՝ 2.5 միավոր:

