.jpg)
21/10/2024 14:52
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը` Pavlodar Open 2024 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը չկրելով ոչ մի պարտություն՝ դարձել է «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող, հայտում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցում են 19 երկրների 94 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ։ Արամ Հակոբյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր։